Կոնտակտների կառավարում
Խթանեք վաճառքները կոնտակտների կառավարման ճիշտ ռազմավարությամբ
Կոնտակտների համակարգված կառավարումը թույլ է տալիս առանձնացնել կարևոր տեղեկություններ հաճախորդների հետ զրույցներից, դասակարգել դրանք՝ ըստ առաջնահերթության և դրանց հիման վրա կայացնել ռազմավարական նշանակության քայլեր՝ հաճախորդների սպասարկման որակն է՛լ ավելի բարձրացնելու նպատակով։
14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց քարտ կցելու պարտավորության

We proudly power these ambitious gaming and betting brands
Կոնտակտների կառավարման ճկուն գործիքներ

Պիտակներ՝ կոնտակտների համար
Դասակարգեք և առաջնահերթություն սահմանեք կոնտակտների մեջ՝ օգտագործելով գունավոր պիտակներ։

Կոնտակտների համալրում
Ավելացրեք նոր կոնտակտներ ավտոմատ կամ մանուալ կերպով կամ պահպանեք նրանց տվյալները զրույցի սկզբում ուղարկվող նախնական հարցաշարերի միջոցով։

Կոնտակտին առնչվող նշումներ
Կցեք մանրամասներ յուրաքանչյուր կոնտակտի վերաբերյալ՝ ավելի նպատակային հաղորդակցվելու և սպասարկման աշխատակիցների շփման մոտեցումը անհատականացնելու համար։

Կոնտակտների սեգմենտավորում
Ստեղծեք կոնտակտների թիրախային խմբեր՝ ըստ պահանջի և նպատակների նրանց հետ զրույցներ վարելու համար։

Մանրամասն որոնում և ֆիլտրացիա
Հեշտությամբ գտեք ձեզ անհրաժեշտ կոնտակտի տվյալները՝ որոնելով նրա անունը, էլ․ փոստը կամ հեռախոսահամարը կամ օգտագործեք ԵՎ/ԿԱՄ կարգավորիչները կոնտակների թիրախային խմբեր ֆիլտրելու համար։

Կոնտակտների վերբեռնում
Ներմուծեք կոնտակտների մեծ խմբաքանակներ CSV ֆայլերի միջոցով՝ խուսափելով մանուալ վերբեռնման երկար պրոցեսից։

Անհատական ատրիբուտներ
Ավելացրեք անհատական ատրիբուտներ ձեր կոնտակտներին` նրանց հեշտությամբ գտնելու և կարևոր տվյալները ֆիքսելու նպատակով։

Կոնտակտի գործողությունների մշտադիտարկում
Հետևեք և վերլուծեք ձեր ապրանքանիշի հետ հաճախորդների շփման բոլոր եզրերը և իրականացրեք անհրաժեշտ բարեփոխումներ՝ սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ։

Կոնտակտների արդյունավետ կառավարման առավելությունները
Կոտակտների արագ որոնում
Կոնտակտների մանրակրկիտ ֆիլտրման շնորհիվ ձեր աշխատակիցները կարող են արագորեն գտնել կոնտակտները՝ օգտագործելով որոնման տարբեր չափանիշներ։
Զրույցների համապարփակ նկարագիր
Օգտվեք կոնտակտների վերաբերյալ հակիրճ նշումներից տեղեկացված լինելու և ձեր սպասարկման աշխատակիցներին ավելի նպատակային զրույցների համատեքստ տրամադրելու համար։
Թիմային համագործակցություն
Կոնտակտների կառավարման կենտրոնացված համակարգը խթանում է թիմային աշխատանքը և հաճախորդների աջակցության միասնական մոտեցումը:
Հեռացող հաճախորդների թվի նվազեցում
Կոնտակտների արդյունավետ կառավարումը կօգնի ձեզ պահպանել հաճախորդներին՝ երաշխավորելով ձեր բիզնեսի երկարաժամկետ շահութաբերությունը։
Տեղեկատվական ռեսուրսներ
Հաճախ տրվող հարցեր
Հնարավո՞ր է դասակարգել կոնտակտները Hoory AI-ում։
Այո, դուք կարող եք դասակարգել կոնտակտները՝ օգտագործելով պիտակներ կամ անհատական ատրիբուտներ՝ հեշտացնելով կոնտակտներ գտնելու և նպատակային արշավներ իրականացնելու գործընթացը։
Հնարավո՞ր է համակարգ ներմուծել արդեն իսկ առկա կոնտակտները:
Այո։ Կոնտակտների կառավարման մեր համակարգը հնարավորություն է տալիս CSV ֆայլերով մեծաքանակ կոնտակտներ ներմուծել, ինչն արագացնում է հաճախորդների տվյալների ինտեգրումը հարթակում:
Արդյո՞ք Hoory AI-ը տրամադրում է փորձաշրջան:
Այո, Hoory AI-ն առաջարկում է 14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց բանկային քարտ կցելու պարտավորության։ Այդ ընթացքում դուք կարող եք փորձարկել Hoory AI-ը, հասկանալ՝ որքանով է այն համատեղելի ձեր սպասարկման գործընթացների հետ և որոշում կայացնել՝ արդյոք ցանկանում եք շարունակել օգտագործել այն, թե ոչ։
Արդյո՞ք Hoory AI-ը հարմար է բոլոր չափերի բիզնեսների համար:
Այո, Hoory AI-ը նախագծված է զարգացող և ընդլայնվող բիզնեսների համար․ անկախ նրանից՝ ունեք փոքր ստարտափ, թե խոշոր ձեռնարկություն, Hoory AI-ի առաջադեմ լուծումներն ավտոմատացնում են սպասարկման գործընթացները և բարձրացնում հաճախորդների գոհունակությունը։
Ուղեցույցներ
Օգտվեք մեր տեխնիկական ուղեցույցներից՝ Hoory AI-ը հեշտությամբ օգտագործելու և ձեզ անհրաժեշտ գործողությունները արագ կատարելու համար։
Հարց Hoory AI-ին
Ունե՞ք որևէ հարց պրոդուկտի, ֆունկցիոնալ հնարավորությունների կամ բաժանորդագրության պլանների հետ կապված՝ մենք պատրաստ ենք աջակցել ձեզ։
Սկսեք կառավարել կոնտակտների բազան հենց այսօր
Գրանցվեք, վերահսկեք ձեր կոնտակտների բազան և պարզեցրեք հաճախորդների հետ շփումները Hoory AI-ի հզոր գործիքակազմի միջոցով։
14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց քարտ կցելու պարտավորության