AI չատբոտ
AI չատբոտ՝ առանց ծրագրավորման հմտությունների
Սահմանեք հաճախորդների հետ խոսակցությունների ընթացքը՝ օգտվելով մեր AI չատբոտի ճկուն գործիքակազմից։ Առանձնացրեք ձեզ համար կարևոր կետերը և սահուն կերպով ուղղորդեք հաճախորդներին մեկ հարցից մյուսը՝ հիմնվելով նրանց տված պատասխանի վրա։
14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց քարտ կցելու պարտավորության

Պարզ և արագ սկիզբ
Ստեղծեք և գործարկեք ձեր չատբոտը 4 պարզ քայլերով

Ստեղծեք չատբոտը
Ստեղծեք կանոնների վրա հիմնված չատբոտ զրոյից կամ օգտագործելով պատրաստի ձևանմուշներից որևէ մեկը:

Սահմանեք խոսակցությունների ընթացքը
Օգտագործեք ձախ վահանակում առկա գործիքները, մուտքագրման դաշտերն ու ինտեգրացիաները՝ զրույցների ընթացքը սահմանելու համար։

Կիրառություն ցանկացած ինբոքսում
Օգտագործեք զրույցների կաղապարները ցանկացած ինբոքսում՝ գործարկելով դրանք վայրկյանների ընթացքում։

Մոնիտորինգ և շարունակական զարգացում
Հավաքագրեք կարևոր տվյալներ օգտատերերից, վերահսկեք սպասարկման թիմի կատարողականը և շարունակաբար բարելավեք չատբոտի արդյունավետությունը:
We proudly power these ambitious gaming and betting brands
Ծանոթացեք չատբոտի գործիքակազմին
Բացահայտեք մի շարք հզոր գործիքներ, որոնք հեշտացնում են չատբոտի ստեղծման ընթացքը՝ միաժամանակ այն դարձնելով բազմաֆունկցիոնալ և արդյունավետ:
Մուտքագրում
Inputs
Logic
Hoory AI
Integrations
Մուտքագրման դաշտեր
Մուտքագրման դաշտերը զրույցի մասը կազմող էլեմենտներ են, որոնք գրավում են օգտատերերի ուշադրությունը բովանդակության տարբեր ձևաչափերով՝ տեքստ, վիդեո, աուդիո, նկարներ և ֆայլեր:

Bubbles
Հավաքագրում
Logic
Hoory AI
Integrations
Ինֆորմացիայի հավաքագրում
Օգտագործելով այս դաշտերը՝ դուք կարող եք հեշտությամբ հավաքագրել ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը հաճախորդների մասին՝ հեռախոսահամար, էլ․ հասցե, հղումներ և այլն։

Մուտքագրում
Inputs
Լոգիկա
Hoory AI
Integrations
Գործողությունների տրամաբանական շղթաներ
Ստեղծեք գործողությունների տրամաբանական շղթաներ, սահմանեք փոփոխականներ՝ ապահովելով խոսակցության դինամիկ ընթացք։

Bubbles
Inputs
Լոգիկա
Hoory AI
Integrations
Անցում AI օգնականի
Հրահանգեք ձեր AI օգնականին զրույցի ընթացքում կատարել կոնկրետ գործողություններ, օրինակ՝ միացնել սպասարկման թիմին, թարմացնել զրույցի կարգավիճակը, աշխատակիցներ կցել և այլն:

Bubbles
Inputs
Logic
Hoory AI
Ինտեգրացիա
Ինտեգրացիաներ
Ինտեգրեք հաճախակի կիրառվող գործիքներ և հարթակներ, օրինակ՝ Google Sheets, Google Analytics, Pixel և այլն։

We proudly power these ambitious gaming and betting brands
Ինչպե՞ս ստեղծել Telegram-ի չատբոտ առանց կոդ գրելու
Telegram-ի չատբոտ ստեղծելը երբեք ավելի հեշտ չի եղել․ Hoory AI-ի միջոցով դուք կարող եք կարգավորել և գործարկել ձեր չատբոտը ընդամենը մի քանի պարզ քայլերով.
Քայլ 1
Մուտք գործեք ձեր Telegram հաշիվ և հրահանգեք Telegram BotFather-ին ձեզ համար ստեղծել նոր բոտի տոկեն:
Քայլ 2
Hoory AI-ի ձեր հաշվում ստեղծեք նոր Telegram ալիք՝ օգտագործելով BotFather-ից ստացված բոտի տոկենը:
Քայլ 3
Ստեղծեք կանոնների վրա հիմնված չատբոտ և սահմանեք խոսակցության այն ձևանմուշը, որը պետք է ակտիվանա՝ հաճախորդի հետ նոր խոսակցություն սկսելիս։
Քայլ 4
Չատբոտը գործարկելու համար միացրեք այն ձեր Telegram-ի ալիքին՝ մուտք գործելով տվյալ AI օգնականի կարգավորումների բաժին։

Զրույցների ձևանմուշներ
Սկսեք ձեր չատբոտի ստեղծումը պատրաստի զրույցի ձևանմուշներով, որոնք նախատեսված են օգտագործման տարբեր դեպքերի համար՝ ներառյալ մասսայական և NPS հարցումները, հատուկ բիզնես առաջարկները, և այլն:
Առկա բոլոր ձևանմուշները կարող են փոփոխվել և անհատականացվել ձեր կողմից, ինչն ապահովում է չատբոտի եզակի լինելը։
Most Used Templates

Տեղեկատվական ռեսուրսներ
Հաճախ տրվող հարցեր
Ինչու՞ օգտագործել AI չատբոտը։
Hoory AI-ի չատբոտը թույլ է տալիս նախապես սահմանել օգտատերերի հետ խոսակցության ընթացքը՝ նրանց ուղղորդելով ձեր բրենդին ծանոթանալու և վաճառք իրականացնելու փուլերով։
AI չատբոտն օգտագործելու համար ծրագրավորան հմտություններ պե՞տք են։
Ոչ, AI չատբոտը նախատեսված է բոլորի համար՝ անկախ տեխնիկական հմտություններից: Այն ունի ինտուիտիվ ինտերֆեյս, ինչը թույլ է տալիս ստեղծել չատբոտեր՝ առանց ծրագրավորման անհրաժեշտության:
Ինչպե՞ս կարող եմ գործարկել իմ չատբոտը։
Չատբոտը ստեղծելուց հետո կցեք այն ձեր նախընտրած ինբոքսին: Դրանից հետո պարզապես սեղմեք «Հրապարակել» կոճակը, և ձեր չատբոտն անմիջապես կակտիվանա։
Արդյո՞ք Hoory AI-ը տրամադրում է փորձաշրջան:
Այո, Hoory AI-ն առաջարկում է 14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց բանկային քարտ կցելու պարտավորության։ Այդ ընթացքում դուք կարող եք փորձարկել Hoory AI-ը, հասկանալ՝ որքանով է այն համատեղելի ձեր սպասարկման գործընթացների հետ և որոշում կայացնել՝ արդյոք ցանկանում եք շարունակել օգտագործել այն, թե ոչ։
Արդյո՞ք Hoory AI-ը հարմար է բոլոր չափերի բիզնեսների համար:
Այո, Hoory AI-ը նախագծված է զարգացող և ընդլայնվող բիզնեսների համար․ անկախ նրանից՝ ունեք փոքր ստարտափ, թե խոշոր ձեռնարկություն, Hoory AI-ի առաջադեմ լուծումներն ավտոմատացնում են սպասարկման գործընթացները և բարձրացնում հաճախորդների գոհունակությունը։
Ուղեցույցներ
Օգտվեք մեր տեխնիկական ուղեցույցներից՝ Hoory AI-ը հեշտությամբ օգտագործելու և ձեզ անհրաժեշտ գործողությունները արագ կատարելու համար։
Հարց Hoory AI-ին
Ունե՞ք որևէ հարց պրոդուկտի, ֆունկցիոնալ հնարավորությունների կամ բաժանորդագրության պլանների հետ կապված՝ մենք պատրաստ ենք աջակցել ձեզ։
Գործարկեք ձեր չատբոտն այսօր
Գրանցվեք, ստեղծեք ձեր AI չատբոտը և տրամադրեք անհատականացված աջակցություն՝ համապատասխան ձեր բիզնեսի նպատակներին:
14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց քարտ կցելու պարտավորության
