Հեռախոսային աջակցություն AI-ի միջոցով
Հեռախոսային սպասարկում՝ AI-ի մասնակցությամբ
Հեղափոխեք ավանդական հեռախոսային սպասարկումը արհեստական բանականությամբ աշխատող նոր սերնդի զանգերի կենտրոնով՝ ձեռք բերելով հատուկ հեռախոսահամար ձեր բիզնեսի համար և ապահովելով որակյալ սպասարկում՝ աննախադեպ արագությամբ։
14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց քարտ կցելու պարտավորության!


We proudly power these ambitious gaming and betting brands
Ի՞նչ է իրենից ներկայացնում հեռախոսային սպասարկումը

Բիզնես հեռախոսահամարի ձեռքբերում
Գնեք առանձին հեռախոսահամար հատուկ ձեր բիզնեսի համար՝ զանգերի միջոցով հաճախորդներին 24/7 սպասարկելու համար։

Զանգերի ավտոմատ բաշխում
Պարզեցրեք զանգերի կառավարումը՝ AI-ի միջոցով ավտոմատ բաշխելով ստացվող հեռախոսազանգերը և, անհրաժեշտության դեպքում, դրանք փոխանցելով համապատասխան աշխատակցի։

Աջակցություն՝ ոչ աշխատանքային ժամերին
Եղեք հասանելի նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին՝ վստահելով հեռախոսազանգերի ընդունումը AI-ին։
We proudly power these ambitious gaming and betting brands
Եվ սա դեռ ամենը չէ․․․
Մուտքային և ելքային զանգեր
Կառավարեք մուտքային և ելքային զանգերը AI-ի միջոցով և ապահովեք կապի հիմնական և հուսալի ուղի։
Բազմալեզու հեռախոսային հաղորդակցություն
Ընդլայնեք ձեր բիզնեսի հասանելիության զոնան՝ ապահովելով հեռախոսային աջակցություն 120+ լեզուներով։
Զանգերի երաշխավորված որակ
Շարունակաբար վերահսկեք և բարելավեք զանգերի որակը՝ դրանց արդյունավետ ձայնագրման և կառավարման ֆունկցիոնալի շնորհիվ։
Հեռախոսազանգի հակիրճ ամփոփում
Օգտագործեք յուրաքանչյուր զանգից հետո գեներացվող ամփոփիչ նկարագրությունները՝ զանգի ընթացքում քննարկված հիմնական կետերն իմանալու համար։
Հեռախոսազանգի վերծանում
Ստացեք զանգի ամբողջական բովանդակությունը գրավոր տարբերակով՝ օգտվելով վերծանման մեր առաջադեմ տեխնոլոգիայից։

We proudly power these ambitious gaming and betting brands
Մեկ լուծում, բազում կիրառություններ

AI Feature
Զանգերի ընդունում սպասարկման աշխատակիցների կողմից
Զանգերի կենտրոնն ամբողջությամբ կարող են կառավարել սպասարկման աշխատակիցները՝ ընդունելով հաճախորդների զանգերն ու ապահովելով անհատականացված աջակցություն։

AI Feature
AI զանգերի կենտրոն
Ստեղծեք հեռախոսային սպասարկման համար առանձին ինբոքս, կցեք AI օգնականի և թույլ տվեք, որ այն ինքնուրույն պատասխանի հաճախորդների զանգերին՝ օգտագործելով ձեր կողմից ստեղծված գիտելիքների բազայի տեղեկատվությունը:
We proudly power these ambitious gaming and betting brands
Ինչպե՞ս ստեղծել զանգերի կենտրոն Hoory AI-ում
1. Գրանցվեք հավելվածում
2. Ստեղծեք ինբոքս
3. Ձեռք բերեք բիզնես հեռախոսահամար
4. Կցեք ինբոքսը AI օգնականի
5. Սկսեք սպասարկել ձեր հաճախորդներին

AI զանգերի կենտրոնի առավելությունները
Սահուն անցում AI-ից սպասարկման աշխատակցի
Զանգերի ժամանակ ապահովեք սահուն անցումներ AI-ի և սպասարկման աշխատակիցների միջև, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, հաճախորդները կարողանան զրուցել իրական մարդու հետ՝ ավելի անհատական և դինամիկ մոտեցում ստանալու նպատակով։
Ավելի արագ առաջին արձագանք
AI-ի միջոցով տվեք արագ արձագանք հաճախորդների հարցումներին՝ կրճատելով սպասելաժամանակը և բարձրացնելով նրանց գոհունակությունը։
Որակի վերահսկում
Ապահովեք սպասարկման արդյունավետությունը և կայունությունը՝ AI-ի միջոցով տրամադրելով միօրինակ պատասխաններ և զերծ մնալով հաճախ փոփոխվող մոտեցումներից։
Մարդկային սխալների նվազեցում
Նվազագույնի հասցրեք սխալները, որոնք կապված են զանգերի մանուալ կառավարման հետ՝ օգտագործելով AI համակարգ, որը հետևում է ձեր տրամադրած ամեն մի հրահանգին։
Տեղեկատվական ռեսուրսներ
Հաճախ տրվող հարցեր
Կարո՞ղ եմ օգտագործել իմ անձնական հեռախոսահամարները AI զանգերի կենտրոնից օգտվելու համար։
Ոչ, դուք չեք կարող օգտագործել ձեր ունեցած հեռախոսահամարները` Hoory AI-ի զանգերի կենտրոնից օգտվելիս: Այնուամենայնիվ, մենք առաջարկում ենք մի շարք համարներ, որոնք կարող եք ձեռք բերել զանգերի կենտրոնի ստեղծման ընթացքում: Եթե չեք ցանկանում նոր հեռախոսահամար ձեռք բերել, Hoory AI-ը, միևնույն է, տրամադրում է վեբ ֆորմատով զանգերի կենտրոն, որն աշխատում է առանց հեռախոսահամարի։
Արդյոք զանգեր կատարելու համար AI-ին տվյալներ անհրաժե՞շտ են։
Այո, եթե դուք զանգերի կենտրոնին AI օգնական եք կցում, անհրաժեշտ է վարժեցնել նրան, որպեսզի զանգերի ժամանակ ևս այն կարողանա թարմ տեղեկատվություն տրամադրել։
Արդյոք Hoory AI-ը տրամադրու՞մ է փորձաշրջան:
Այո, Hoory AI-ն առաջարկում է 14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց բանկային քարտ կցելու պարտավորության։ Այդ ընթացքում դուք կարող եք փորձարկել Hoory AI-ը, հասկանալ՝ որքանով է այն համատեղելի ձեր սպասարկման գործընթացների հետ և որոշում կայացնել՝ արդյոք ցանկանում եք շարունակել օգտագործել այն, թե ոչ։
Արդյոք Hoory AI-ը հարմա՞ր է բոլոր չափերի բիզնեսների համար:
Այո, Hoory AI-ը նախագծված է զարգացող և ընդլայնվող բիզնեսների համար․ անկախ նրանից՝ ունեք փոքր ստարտափ, թե խոշոր ձեռնարկություն, Hoory AI-ի առաջադեմ լուծումներն ավտոմատացնում են սպասարկման գործընթացները և բարձրացնում հաճախորդների գոհունակությունը։
Ուղեցույցներ
Օգտվեք մեր տեխնիկական ուղեցույցներից՝ Hoory AI-ը հեշտությամբ օգտագործելու և ձեզ անհրաժեշտ գործողությունները արագ կատարելու համար։
Հարց Hoory AI-ին
Ունե՞ք որևէ հարց պրոդուկտի, ֆունկցիոնալ հնարավորությունների կամ բաժանորդագրության պլանների հետ կապված՝ մենք պատրաստ ենք աջակցել ձեզ։
Գործարկեք ձեր զանգերի կենտրոնը հենց այսօր
Գրանցվեք, ստեղծեք հեռախոսային սպասարկման համար նախատեսված առանձին ինբոքս՝ բիզնես հեռախոսահամարով և սկսեք սպասարկել ձեր հաճախորդներին AI-ի կամ սպասարկման աշխատակիցների միջոցով:
14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց քարտ կցելու պարտավորության
