Լայվ չատ
Սպասարկման որակի աճ՝ իրական ժամանակում
Տեղադրեք լայվ չատ վիջեթ ձեր կայքում և ապահովեք սահուն հաղորդակցություն հաճախորդների և սպասարկման աշխատակիցների միջև։
14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց քարտ կցելու պարտավորության


We proudly power these ambitious gaming and betting brands
Բացահայտեք լայվ չատի առավելությունները գործնականում

Անհատականացվող վիջեթ
Փոփոխեք լայվ չատ վիջեթի տեսքը՝ այն համապատասխանեցնելով ձեր կայքի բրենդինգին։

Հաղորդակցություն՝ իրական ժամանակում
Տրամադրեք արագ և որակյալ աջակցություն իրական ժամանակում՝ ապահովելով բարձր գոհունակություն ձեր հաճախորդների շրջանում։

Հեշտ ինտեգրում
Հեշտությամբ տեղադրեք զրույցի վիջեթը ձեր կայքում՝ առանց բարդ տեխնիկական ընթացակարգերի և ապահովեք անխափան հաղորդակցություն կայքի այցելուների հետ։
We proudly power these ambitious gaming and betting brands
Եվ սա դեռ ամենը չէ․․․
Կոնվերսիայի բարձր գործակից
Վերածեք պատահական այցելությունները վաճառքների՝ ընդլայնելով ձեր հաճախորդների բանակը և ներշնչելով վստահություն ձեր ապրանքանիշի նկատմամբ։
Աշխատանքի հավասարաչափ բաշխում
Օգտագործեք զանազան պիտակներ՝ հարցումները հեշտությամբ տարբերակելու և տեսակավորելու նպատակով։
Շաբլոնային պատասխաններ
Կրճատեք հարցերի ստացման և առաջին արձագանքի միջև ժամանակամիջոցը՝ տրամադրելով արագ պատասխաններ նախապես պահպանված պատասխանների միջոցով։
Կատարողականի վերլուծություն
Հետևեք սպասարկման թիմի աշխատանքին՝ օգտվելով համապարփակ վերլուծություններից, որոնք օգնում են շարունակաբար բարելավել աջակցության որակը և թիմի արտադրողականությունը:
Խոսակցության պատմություն
Պահպանեք զրույցների պատմությունը՝ հետագա շփման համար հավաքելով հիմնավոր տվյալների բազա։
24/7 հասանելիություն
Տրամադրեք շուրջօրյա անխափան աջակցություն ձեր հաճախորդներին՝ ինտեգրելով բազմաֆունկցիոնալ լայվ չատը ձեր կայքում։

We proudly power these ambitious gaming and betting brands

Հզորացրեք ձեր լայվ չատ վիջեթը AI-ով
Ձեր լայվ չատը վերածեք AI օգնականի, որն ի վիճակի է ինքնուրույն պատասխանելու կրկնվող հարցումներին՝ ավելի արագ արձագանքելով հաճախորդների նամակներին, նույնիսկ երբ ձեր թիմն օֆլայն է:
Սրանով դուք կթեթևացնեք ձեր աշխատակիցների ծանրաբեռնվածությունը և կապահովեք շուրջօրյա աջակցություն, փոխանցելով անհրաժեշտ գիտելիքները ձեր AI օգնականին և պրոցեսնսերն ամբողջությամբ վստահելով իրեն։

We proudly power these ambitious gaming and betting brands
Առավելություններ
AI-ով աշխատող սպասարկման առավելությունները
24/7 հասանելիություն
AI-ով աշխատող լայվ չատ վիջեթն առաջարկում է 24/7 աջակցություն՝ տրամադրելով թարմ և օգտակար տեղեկատվություն նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին:
Նվազագույնի հասցված սխալներ
AI-ը նվազագույնի է հասցնում մարդկային սխալների հավանականությունը՝ հետևողականորեն տալով ճշգրիտ պատասխաններ՝ հիմնված արդի ինֆորմացիոն բազաների և հրահանգների վրա:
Հետևողական մոտեցում
AI-ը խոսակցությունների մեջ պահում է շփման նույն ոճն ու մոտեցումը՝ ստեղծելով միատեսակ փորձառություն բոլորի համար և ձևավորելով վստահություն ապրանքանիշի նկատմամբ։
Ավելի արագ արձագանք հարցումներին
AI-ը տալիս է արդյունավետ լուծումներ՝ հիմնվելով նախապես տրամադրած տեղեկատվության վրա և պատասխանում է ավելի արագ, քան սպասարկման աշխատակիցը կարող է գտնել պատասխաններ։
Տեղեկատվական ռեսուրսներ
Հաճախ տրվող հարցեր
Արդյոք հնարավո՞ր է անհատականացնել լայվ չատի վիջեթը։
Այո, դուք կարող եք փոփոխել վիջեթի տեսքը՝ վերբեռնելով ձեր կայքի ավատարը, ավելացնելով ողջունող վերնագիր, սահմանելով առաջին արձագանքի ժամանակը, ինչպես նաև ընտրելով վիջեթի գույնը և որոշելով նամակների դիրքն ու տեսակը:
Կարո՞ղ եմ տեսնել զրույցի պատմությունը և բոլոր նամակները:
Այո, լայվ չատը հնարավորություն է տալիս տեսնել հաճախորդների հետ խոսակցությունների ամբողջական պատմությունը, ներառյալ՝ արխիվացված նամակները։
Արդյոք Hoory AI-ը տրամադրու՞մ է փորձաշրջան:
Այո, Hoory AI-ն առաջարկում է 14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց բանկային քարտ կցելու պարտավորության։ Այդ ընթացքում դուք կարող եք փորձարկել Hoory AI-ը՝ հասկանալու՝ որքանով է այն համատեղելի ձեր սպասարկման գործընթացների հետ և որոշում կայացնելու՝ արդյոք ցանկանում եք շարունակել օգտագործել այն, թե ոչ։
Hoory AI-ը վերլուծություններ տրամադրու՞մ է:
Այո, Hoory AI-ը տրամադրում է վերլուծություններ և զեկույցներ իրականացված խոսակցությունների վերաբերյալ, ինչը թույլ է տալիս շարունակաբար հետևել սպասարկման թիմի կատարողական ցուցանիշներին և հաճախորդների գոհունակությանը:
Ուղեցույցներ
Օգտվեք մեր տեխնիկական ուղեցույցներից՝ Hoory AI-ը հեշտությամբ օգտագործելու և ձեզ անհրաժեշտ գործողությունները արագ կատարելու համար։
Հարց Hoory AI-ին
Ունե՞ք որևէ հարց պրոդուկտի, ֆունկցիոնալ հնարավորությունների կամ բաժանորդագրության պլանների հետ կապված՝ մենք պատրաստ ենք աջակցել ձեզ։
Ստեղծեք լայվ չատ վիջեթ րոպեների ընթացքում
Գրանցվեք, ստեղծեք ձեր լայվ չատ վիջեթը և սկսեք իրական ժամանակում հաղորդակցվել ձեր հաճախորդների հետ մեկ ընդհանուր վահանակից։
14-օրյա անվճար փորձաշրջան՝ առանց քարտ կցելու պարտավորության
