Ավելի քան 840 միլիոն հաղորդագրության մեկ տարում և բազմալեզու աջակցություն 120+ լեզվով

Մուտք Սկսել անվճար

VivaTech 2024: Հուռի AI-ը՝ տարվա ամենասպասված թեք միջոցառմանը

• Customer Support

• FastBank

Լինելով տարվա ամենասպասված տեխնոլոգիական իրադարձություններից մեկը՝ VivaTech-ը հրաշալի հնարավորություն էր Hoory AI-ի և տասնյակ այլ ընկերությունների համար՝ իրենց նորարարական պրոդուկտներն ու ծառայությունները ներկայացնելու, ինչպես նաև նոր կապեր ձեռք բերելու համար։

 

 

Չորսօրյա միջոցառման ընթացքում Hoory AI-ը կարողացավ գրավել ներկաներին խոսակցական AI-ի ոլորտում ներկայացրած իր առաջադեմ լուծումներով։

 

Hoory AI-ի թիմը մեծ ակտիվությամբ և եռանդով պրոդուկտի դեմո-ցուցադրություններ էր իրականացնում ողջ ընթացքում, ինչը մեծ հետաքրքության առիթ էր ներկաների և տաղավարի այցելուների համար։ 

 

VivaTech-ի մասին

Viva Technology-ն Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումն է, որը  տեղի է ունենում ամեն տարի Փարիզում։ Այս տարի այն անցկացվեց մայիսի 22-ից 25-ը Փարիզի Expo Porte de Versailles հայտնի ցուցասրահում:

 

 

VivaTech-ը մեկ հարկի տակ համախմբում է նորարարության և բիզնեսի առաջամարտիկներին՝ ընձեռելով փոխշահավետ համագործակցություններ ստեղծելու բացառիկ հնարավորություն ներկա ստարտափների, խոշոր կորպորացիաների և ներդրողների համար։