Հուռին՝ «Տարվա նորարար»
• Customer Support
• FastBank

Լոնդոնում կայացած խաղային ոլորտի 17-րդ Միջազգային մրցանակաբաշխության ժամանակ Հուռին արժանացել է «Տարվա նորարար» պատվավոր մրցանակին:
Հուռիի AI տեխնոլոգիան հեղափոխում է հաճախորդների սպասարկման կանոնները բոլոր տեսակի բիզնեսների համար։ Հուռին առանձնանում է որպես նորարարության վառ օրինակ՝ առաջարկելով լուծումներ, որոնք ոչ միայն բարձրացնում են սպասարկման արդյունավետությունը, այլև հաճախորդների գոհունակությունը:
Իրենց ամենաթարմ ձեռքբերման մասին Հուռիի Product Owner Լիլիթ Ջալալյանը արտահայտվեց այսպես․ «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հուռին վերածվել է մի հզոր գործիքի, որը համատեղում է նորարարությունն ու հաճախորդների աջակցությունը՝ տրամադրելով ավտոմատացման ուժեղ գործիքակազմ: Մենք շարունակաբար փորձում ենք Հուռին դարձնել է՛լ ավելի հասանելի և դյուրըմբռնելի օգտատերերի համար, ինչի ամենամեծ վկայությունը խաղային ոլորտի 17-րդ Միջազգային մրցանակաբաշխության ժամանակ գրանցած մեր հաղթանակն է»:
Այս մրցանակը բազում նոր հնարավորություններ է ստեղծում Հուռիի համար, ինչպես նաև ամրապնդում է նրա վարկանիշն ու հեղինակությունը:
Մրցանակաբաշխության մասին
Խաղային ոլորտի 17-րդ Միջազգային մրցանակաբաշխությունը հովանավորվում է աշխարհի տարբեր ծայրերից հավաքված ոլորտի հայտնիների և խաղերի սիրահարների կողմից։
Մրցանակաբաշխությունը պարգևատրում է խաղային արդյունաբերության մեջ նախորդ 12 ամիսների ընթացքում իրենց լավագույնս դրսևորած ամենաուժեղ դեմքերին՝ կենտրոնանալով Եվրոպա, Միջին Արևելք, Աֆրիկա (EMEA ) տարածաշրջանի վրա: