Հուռին՝ «Լավագույնը AI ոլորտում»․ Doing Digital Forum 2024
• Customer Support
• FastBank

Ապրիլի 3-ին Երևանում տեղի ունեցավ հերթական Doing Digital Forum-ը։ Հուռի AI-ը նույնպես մասնակցում էր թվային ոլորտի այս կարևորագույն իրադարձությանը, ինչն այս տարի է՛լ ավելի հիշարժան դարձավ «Լավագույնը AI ոլորտում» պատվավոր մրցանակի շնորհիվ։
Ի՞նչ է Doing Digital Forum-ը։ Այն ամենամյա մեծամասշտաբ միջոցառում է, որը համախմբում է մասնակիցների լայն շրջանակ՝ ՏՏ մասնագետներ, բիզնես առաջնորդներ, պետական պաշտոնյաներ, ձեռնարկատերեր և նորաստեղծ ձեռնարկությունների ղեկավարներ՝ բանկային, հեռահաղորդակցության, մանրածախ բիզնեսի, կապի, պետական մարմինների և մի շարք այլ ոլորտներից։
Doing Digital Forum-ն այս բոլոր մարդկանց համախմբում է մեկ հարկի տակ՝ քննարկելու թվային ոլորտի միտումներն ու նորարարությունները։ Քննարկումներից զատ՝ շատերը հանդես են գալիս նաև առանձին ելույթներով։
Խոսնակների շարքում էր նաև Հուռի AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Գև Բալյանը, ում ներկայությունն ու նորարարական մտքերով հագեցած դիտարկումները էական արժեք ավելացրին միջոցառմանն ու թվային տնտեսության և գեներատիվ AI-ի մասին պանելային քննարկմանը։
Doing Digital Forum-ը հրաշալի հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նոր կապեր ձեռք բերել թվային ոլորտում և հստակ պատկերացում ձևավորել ոլորտի ներկա և ապագա զարգացումների վերաբերյալ։
Ինչպես նշել էինք վերևում՝ Հուռի AI-ի մասնակցությունը ֆորումին նշանակալից էր նաև «Լավագույնը AI ոլորտում» մրցանակի շնորհիվ, ինչը որքան հաճելի գնահատական է, նույնքան էլ պարտավորեցնող շարժառիթ է՝ է՛լ ավելի հզորացնելու մեր պրոդուկտը։
Ավելացնենք նաև, որ Հուռի AI-ը ֆորումի գործընկեր կազմակերպությունների շարքում էր, իսկ մեր քույր ընկերություն Ucraft-ը հանդես էր գալիս որպես տեխնիկական գործընկեր։