Ավելի քան 840 միլիոն հաղորդագրության մեկ տարում և բազմալեզու աջակցություն 120+ լեզվով

Մուտք Սկսել անվճար

Hoory AI-ի թիմը Լոնդոնում է։ eCommerce Expo 2024

• Customer Support

• FastBank

Սեպտեմբերի 18-ին Լոնդոնի ExCeL ցուցասրահում մեկնարկեց eCommerce Expo 2024-ը։ Այս տարի eCommerce ոլորտի այս կարևորագույն էքսպոյի մասնակից ընկերությունների շարքում էր նաև Hoory AI-ը, որն օգտագործեց այս հրաշալի հնարավորությունը՝ իր նորարարական, համարձակ գաղափարները միջազգային հանրությանը ներկայացնելու և նոր կապեր ձեռք բերելու համար։ 

 

Hoory AI-ի հետ միասին էքսպոյին մասնակցեցին նաև Ucraft-ը` eCommerce կայքերի ստեղծման իր նոր՝ Ucraft Next օնլայն հարթակով և Dream Factory-ն՝ որպես բոլորը մեկում բիզնես լուծում։ 

 

 

Երկօրյա էքսպոյի ընթացքում Hoory AI-ը բազում դեմոներ իրականացրեց՝ ցուցադրելով հաճախորդների սպասարկումն ավտոմատացնող իր առաջադեմ լուծումները։

 

Hoory AI-ի ներկայությունը ցուցահանդեսին ընդգծում է թիմի՝ հաճախորդների սպասարկման ոլորտում նորարարություններ առաջ մղելու և մերօրյա թվային դարաշրջանում բիզնես գործընթացներն արագացնելու հանձնառությունը:

 

«eCommerce Expo 2024-ն ուղղակի ֆանտաստիկ էր»,- ասաց Hoory AI-ի Մարքեթինգ թիմի ղեկավար Մարիաննա Մարտիրոսյանը։ «Այն հրաշալի հնարավորություն էր eCommerce ոլորտի պրոֆեսիոնալների հետ փորձով փոխանակվելու և բացահայտելու, թե իրականում որքան մեծ պահանջարկ ունի մեր AI տեխնոլոգիան։ Էքսպոն տևեց ընդամենը երկու օր, բայց անսահման մոտիվացրեց մեզ ու ոգեշնչեց է՛լ ավելիին ձգտելու»:

 

 

eCommerce Expo-ի մասին

eCommerce Expo-ն Մեծ Բրիտանիայի մասշտաբով ամենամեծ eCommerce ցուցահանդեսն է, որը նախատեսված է համախմբելու B2B և B2C ոլորտների մասնագետների՝ աշխարհի տարբեր հատվածներից: Այն բացառիկ առիթ է՝ ուսումնասիրելու առցանց վաճառքի բոլոր կողմերն ու նրբերանգները, ներառյալ՝ նոր հաճախորդների ներգրավումը, լոգիստիկայի կազմակերպումը և ընթացակարգային գործառնությունները: eCommerce Expo-ն նաև հրաշալի հնարավորություն է ընձեռնում ներկաներին՝ մասնակցելու բազում տեխնոլոգիական քննարկումների, կապեր ստեղծելու լավագույն eCommerce ընկերությունների և նրանց ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ներկայացնելու սեփական նախաձեռնություններն ու գաղափարները։